chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 18 տարեկանների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը առաջատար եռյակում է

2017-Sep-12
Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 18 տարեկանների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը առաջատար եռյակում է

Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության մրցաշարում կայացավ նաև 6-րդ տուրը։ Հայկ Մարտիրոսյանը տարավ իր 5-րդ հաղթանակը և այժմ ևս 2 մասնակցի հետ 5 միավորով կիսում է 1-3-րդ տեղերը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում։ Մինչև 16 տարեկանների խմբում Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը 4․5 միավորով կիսում են 4-13-րդ տեղերը։ Մինչև 14 տարեկանների մրցաշարում մերոնցից լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով 4․5 միավորով կիսում է 7-15-րդ տեղերը։ Մինչև 12 տարեկանների խմբում Ռոբերտ Մուրադյանն ու Արսեն Դավթյանն ունեն 4 միավոր և կիսում են 18-31-րդ տեղերը, մինչև 10 տարեկանների խմբում լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 4․5 միավորով 10-րդ տեղում է, իսկ մինչև 8 տարեկանների մրցաշարում Գագիկ Նավոյանը 5 միավորով կիսում է 3-10-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնության աղջիկների մրցաշարում մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանը 5 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը՝ ընդամենը կես միավորով ետ մնալով առաջատարից։ Աննա Սարգսյանը, ով հանդես է գալիս մինչև 16 տարեկանների խմբում, ունի 4․5 միավոր և կիսում է 4-8-րդ տեղերը։ Մինչև 14 տարեկանների խմբում լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը, ով 4 միավորով կիսում է 10-22-րդ տեղերը։ Հասմիկ Քոչինյանն ու Աստղիկ Հակոբյանը, ովքեր հանդես են գալիս մինչև 12 տարեկանների խմբում, ունեն 3․5 միավոր։ Մինչև 10 տարեկանների մրցաշարում բավականին լավ է հանդես գալիս Անահիտ Մուրադյանը, ով 5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը և առաջատարից ետ է մնում 1 միավորով։ Եվ վերջապես մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանն ունի 4 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում։ 

Հայ մասնակիցների արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսօր՝ Երևանի ժամանակով 16։00-ին, միացեք Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրին։

Ուղիղ միացում