chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց Եվրոպայի պատանեկան "Գրան Պրի"-ի 2-րդ փուլը․ ո՞վքեր դարձան մրցանակակիրներ

2017-Oct-16
Ավարտվեց Եվրոպայի պատանեկան "Գրան Պրի"-ի 2-րդ փուլը․ ո՞վքեր դարձան մրցանակակիրներ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ավարտվեց Ջերմուկում մեկնարկած Եվրոպայի պատանեկան "Գրան Պրի"-ի 2-րդ փուլը։ Ընդհանուր խաղացվեց 11 տուր։ Կիրիլ Շևչենկոն, ով մրցաշարի ողջ ընթացքում առաջատարի դիրքում էր, 10 միավորով դարձավ միանձնյա հաղթող։ 2-րդ տեղը 8․5 միավորով զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը 7․5 միավորով եզրափակեց Արամ Հակոբյանը։ Մամիկոն Ղարիբյանը մրցաշարն ավարտեց 4․5 միավորով՝ կիսելով 7-8-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի պատանեկան "Գրան Պրի"-ի 1-ին փուլը տեղի էր ունեցել Կիրիշի քաղաքում։ 3-րդը նույնպես կանցկացվի այնտեղ 2018 թվականին։

Շնորհավորում ենք մեր տղաներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր