chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրը ևս կայացավ․ արդյունքներ

2017-Nov-04
Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրը ևս կայացավ․ արդյունքներ

Երեկ կայացավ Հերսոնիսոսում անցկացվող Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնության 6-րդ տուրը։

Մեր կանանց հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ։ Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը խաղացին ոչ ոքի։ Այժմ  թիմային 8 միավորով մերոնք կիսում է 6-9-րդ հորիզոնականները: Ռուսաստանի թիմը 11 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը,  Վրաստանի ընտրանին 10 միավորով  2-րդն է, իսկ 3-5-րդ տեղերը կիսում են Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի թիմերը 9 միավորով։

Եվրոպայի կանանց թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Ռումինիան է։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

 Ուղիղ միացում

Մեր տղամարդկանց հավաքականը մրցում էր Ադրբեջանի թիմի հետ։ Հաղթանակ տարավ միայն Լևոն Արոնյանը Մամեդյարովի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտվեցին համապատասխանաբար Թեյմուր Ռաջաբովին և Ռաուֆ Մամեդովին: Արդյունքում՝ մենք պարտվեցինք 1․5-2․5 հաշվով։

Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 6-րդ տուրից հետո Ռուսաստանի և Հունգարիայի հավաքականները 10-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Վերջինս 3․5-0․5 միավորով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Խորվաթիայի թիմի նկատմամբ։ Մեր հավաքականը 8 միավորով կիսում է 5-9-րդ տեղերը։

Այսօր մեր մրցակիցը Գերմանիայի հավաքականն է։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով 17։00-ից՝

Ուղիղ միացում 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր