chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի թիմային առաջնությունը վերջին տուրից առաջ

2017-Nov-06
Եվրոպայի թիմային առաջնությունը վերջին տուրից առաջ

Հանգստյան օրերին տեղի ունեցան Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնության 7-րդ և 8-րդ տուրերը։

7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1․5-2․5 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին, իսկ 8-րդ տուրում ոչ ոքի խաղաց Լեհաստանի հավաքականի հետ։ Արդյունքում՝ վերջին տուրից առաջ մենք թիմային  9 միավորով 13-րդ հորիզոնականում ենք։ 13 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ադրբեջանի հավաքկանը, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան 12 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը։

Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի մրցակիցը Սերբիան է։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 16։00-ից՝

Ուղիղ միացում

Իսկ ահա կանաց հավաքականը 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց Ռումինիայի հավաքականի հետ, իսկ 8-րդում 2.5-1.5 հաշվով հաղթանակ տոնեց Չեխիայի ընտրանու նկատմամբ: Վերջին տուրից առաջ մեր աղջիկները Ուկրաինայի հավաքականի հետ 11 միավորով կիսում են 4-5-րդ տեղերը։

8-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Թուրքիային և, իր ակտիվում գրանցելով 15 թիմային միավոր, մրցաշարի ավարտից դեռևս մեկ տուր առաջ հռչակվեց Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն:

Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր աղջիկները խաղալու են Ռուսաստանի թիմի հետ։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 16։00-ից սկսած՝

Ուղիղ միացում 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր