chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

2017-Nov-02
Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրը։ Մերոնք խաղում էին Հունգարիայի թիմի հետ։ Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի՝ պայքարն ավարտելով 2։2 հաշվով։ Խորվաթիայի թիմը, ով կիսում էր 1-3-րդ տեղերը, հաղթեց Գերմանիայի հավաքականին և այժմ 9 միավորով միանձնյա առաջատարն է։ Ֆավորիտ թիմերից Ռուսաստանի հավաքակնը 3.5 – 0.5 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի հավաքականին։ 

Այժմ Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրից հետո 9 միավորով Խորվաթիան առաջինն է, իսկ Հունգարիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Լեհաստանը 8 միավորով կիսում են 2-5-րդ տեղերը։

Այսօր մրցաշարում հանգստյան օր է։ Վաղը կայանալիք 6-րդ տուրում մենք մրցելու ենք Ադրբեջանի հավաքականի հետ։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղմամբ՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր