chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարեն Մովսիսյանը դարձավ Եվրոպայի վետերանների չեմպիոն

2017-Aug-22
Կարեն Մովսիսյանը դարձավ Եվրոպայի վետերանների չեմպիոն

Օգոստոսի 12-20-ը Իսպանիայի Սաբադել քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի վետերանների առաջնությունը, որն անցկացվում էր 2 տարիքային խմբում՝ 50+ և 65+։ 50+ խմբում մասնակցում էր նաև Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել Եվրոպայի վետերանների չեմպիոն։ Գալինա Ստրուտինսկայան դարձել է կանաց չեմպիոն։

65+ տարիքային խմբում հաղթող է դարձել Ռենման Նիլս Գուստավը, իսկ կանանց 65-ից բարձր տարիքայի խմբի առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Նոնա Գափրինդաշվիլին:

Շնորհավորում ենք Կարեն Մովսիսյանին և մաղթում նորանոր հաջողություններ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր