chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մերոնք մասնակցում են «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությանը

2018-Feb-05
Մերոնք մասնակցում են «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությանը

Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 15 երկրի 82 շախմատիստ, որոնց թվում՝ 14 գրոսմայստեր: Հայաստանի ներկայացուցիչներն են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփինե Գրիգորյանը: 

"Ֆաջր"-ի գավաթում խաղացվելու է 9 տուր, որից 3-ն արդեն տեղի է ունեցել։ Լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Ղուկասյանը, ով 2 միավորով կիսում է 10-35 տեղերը։ Արսեն Եղիազարյանն իր ակտիվում ունի 1․5, Վահե Դանիելյանը՝ 0․5, Արփինե Գրիգորյանը՝ 0 միավոր։

Այսօր տեղի են ունենալու 4-րդ տուրի խաղերը։ Մրցաշարի մանրամասներին կարող եք ծանոթնալ այստեղ։