Իրանում անցկացվող "Ֆաջր"-ի գավաթի խաղարկությունում տեղի է ունեցել 6 տուր։ Իրանի 3 և Ուկրաինայի մեկ ներկայացուցիչ 5 միավորով կիսում են 1-4-րդ տեղերը, 3 մասնակից ունի 4․5 միավոր։ Մերոնցից լավագույն արդյունքն ունի Արսեն Եղիազարյանը, ով 4 միավորով կիսում է 8-24-րդ տեղերը։ Վահե Դանիելյանը վաստակել է 3․5, Սիրանուշ Ղուկասյանը՝ 2, իսկ Արփինե Գրիգորյանը՝ 1 միավոր։
Այսօր "Ֆաջր"-ի գավաթում տեղի է ունենալու 7-րդ տուրը։ Մրցող զույգերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։