chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արմեն Բարսեղյանը գլխավորում է Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկությունը

2017-Nov-06
Արմեն Բարսեղյանը գլխավորում է Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկությունը

Մոսկվայում ընթանում է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին նվիրված Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են մինչև 14 տարեկան պատանիներն ու աղջիկները։ Հայաստանը մրցաշարում ներկայացնում են Արմեն Բարսեղյանն ու Մարիամ Մկրտչյանը։

Կայացած 6 տուրի արդյունքում Արմենը 5 միավորով գլխավորում է պատանիների մրցաշարային աղյուսակը։ Ռուսաստանի ներկայացուցիչ Արամ Երիցյանը 4 միավորով կիսում է 3-5-րդ տեղերը։

Աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը 3 միավորով 4-րդ տեղում է։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր