chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը

2017-May-11
Մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը

Մայիսի 12-ին Մոսկվայում մեկնարկում է  ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Շահրիյար Մամեդյարովը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, Էռնեստո Ինարկիևը, Բորիս Գելֆանդը, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Թեյմուր Ռաջաբովը, Եվգենի Տոմաշևսկին, Հոու Յիֆանը, Սալեմ Սալեհը և Ջոն Լյուդվիգ Համերը:

ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ն անցկացվելու է 9 տուրով՝ շվեյցարական մրցակարգով։ Մրցաշարերի ընդհանուր հաշվարկով 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները հնարավորություն կունենան մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։

Մրցաշարը կանցկացվի մայիսի 12-21-ը։ 18-ը հանգստյան օր է։ 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր