chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լիրեն Դինգը գլխավորում է ՖԻԴԵ-ի "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակը

2017-May-17
Լիրեն Դինգը գլխավորում է ՖԻԴԵ-ի "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակը

Մոսկվայում շարունակվում է ՖԻԴԵ-ի "Գրան Պրի"-ի 2-րդ մրցաշարը։ Երեկ տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները։ Առաջատարներ Մամեդյարովն ու Դինգը ոչ ոքի են ավարտել միմյանց դեմ պարտիան և 3․5 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։ Վերջինս լրացուցիչ միավորներով 1-ին տեղում է։ Ռաջաբովը, Սվիդլերը, Գրիշչուկն ու Լագրավեն 3 միավորով կիսում են 3-6-րդ տեղերը։

Այսօր ՖԻԴԵ-ի "Գրան Պրի"-ում հանգստյան օր է։ Վաղը տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

Խաղերի սկիզբը Երևանի ժամանակով 15։00-ին։