chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ի՞նչ կատարվեց "Ֆիրդուսի գավաթ" մրցաշարի 4-րդ և 5-րդ տուրում

2017-Feb-16
Ի՞նչ կատարվեց "Ֆիրդուսի գավաթ" մրցաշարի 4-րդ և 5-րդ տուրում

Իրանում անցկացվող "Ֆիրդուսի գավաթ" միջազգային մրցաշարում երեկ և այսօր առավոտյան տեղի ունեցան 4-րդ և 5-րդ տուրի հանդիպումները։ 4-րդ տուրը հաղթական էր և Հովհաննես Գաբուզյանի, և Հրայր Սիմոնյանի համար, իսկ 5-րդը՝ միայն վերջինիս։ Հովհաննեսը պարտություն կրեց գրոսմայստեր Միլան Պաչերից։ 

5 տուրից հետո "Ֆիրդուսի գավաթ" մրցաշարը գլխավորում է միանգամից 5 շախմատիստ 5 միավորով։ Նրանց հաջորդում է 9 մասնակից՝ 4․5 միավորով, որոնց թվում է նաև Հրայր Սիմոնյանը։ Իսկ Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով 17-րդն է։ 

Այսօր երեկոյան տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները։ Հրայր Սիմոնյանը կմրցի Մերապ Գագունաշվիլիի, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Կիան Մաշմուլիի հետ։

Հիշեցնենք, որ "Ֆիրդուսի գավաթ" մրցաշարում կխաղացվի 11 տուր։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր