chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Ֆիրդուսի գավաթ"․ 6-րդ տուրի արդյունքներ

2017-Feb-17
"Ֆիրդուսի  գավաթ"․ 6-րդ տուրի արդյունքներ

Իրանում շարունակվող "Ֆիրդուսի գավաթ" միջազգային մրցաշարում տեղի ունեցան նաև 6-րդ տուրի հանդիպումները։ Հովհաննես Գաբուզյանն առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Հրայր Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն: Խաղացված 6 տուրի արդյունքում 9 մասնակից 5․5 միավորով կիսում է 1-9-րդ տեղերը։ Նրանցից 0․5 միավորով ետ է մնում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով կիսում է 10-21-րդ տեղերը, իսկ Հրայր Սիմոնյանը 4․5 միավորով 23-րդ տեղում է։

"Ֆիրդուսի գավաթ" մրցաշարի 7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը կհանդիպի Մերսադ Խոդաշենասի, իսկ Հրայր Սիմոնյանը՝ Հուսեյն Արյանեջադի հետ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր