chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Պարտության տանող 4 սխալներ, որոնցից պետք է խուսափել

2019-May-24
Պարտության տանող 4 սխալներ, որոնցից պետք է խուսափել

1. Խուսափեք արքայի դիմացի զինվորներին առաջ տանելուց

Ընդհանուր առմամբ, ձեր արքային պաշտպանող զինվորներին իրենից հեռացնելով, դուք նրան հարձակման համար ավելի խոցելի եք դարձնում։ Հիշեք՝ արքա-զինվոր կապը հեշտ է թուլացնել և դժվար՝ վերականգնել, որովհետևխաղի ընթացքում դուք հակված եք առաջ տանել ձեր զինվորներին հակառակորդի ֆիգուրներին հարվածի տակ դնելու համար։ Ուստի ուշադրությամբ ծանրութեթև արեք դիրքը և միայն խիստ անհրաժեշտության դեպքում առաջ տարեք զինվորներին։

Եկեք դիտարկենք։ Այս խաղում սպիտակները(նկար 1) կատարել են 1․․․g4 քայլ, որի տրամաբանությունը շատ պարզ է․ սպիտակները ցանկացել են հետապնդել սևերի սպիակադաշտ փղին՝ միևնույն ժամանակ բավական թուլացնելով իրենց  արքայի պաշտպանությունը։ Քանի որ սպիտակները չունեն սպիտակադաշտ փիղ,  e4, f3, g2 և h1 դաշտերը խոցելի են հարձակման համար։

 

 2․ Խուսափեք միևնույն ֆիգուրով մեկից ավելի խաղաքարեր պաշտպանության տակ առնելուց

Տեսե՛ք, եթե դուք միևնույն ֆիգուրով միաժամանակ պաշտպանեք մի քանի ֆիգուր, հակառակորդը հնարավորություն կունենա մշակելու այնպիսի տակտիկա, որի արդյունքում դուք կարող եք ֆիգուր կորցնել։

Նայենք 2-րդ խաղատախտակին։ A8 դաշտում գտնվող սևերի նավակը միաժամանակ կատարում է 2 կարևոր գործառույթ՝ պահում է 8-րդ գիծը և պաշտպանում թագուհուն։

 

3 ․ Խուսափեք լավ չհաշվարկած զոհաբերություննեից

Լավ հաշվարկված զոհաբերությունը հաճախ կարող է հաղթանակ բերել։ Բայց, դժբախտաբար, ավելի տարածված են  թույլ հաշվարկված զոհաբերությունները,  հատկապես՝ սիրողական խաղացողների շրջանում ։ Եթե դուք չափազանց զարգացած ինտուիցիայով օժտված Մագնուս Կառլսենը չեք, ապա պետք է մշտապես  մանրամասնորեն հաշվարկեք ձեր զոհաբերությունները։ Մի՛ ծուլացեք և երկրորդ անգամ վերստուգեք ձեր հաշվարները։ Չէ՞ որ ավելի լավ է ապահով լինել քան  հետո զղջալ։

Հիմա նայենք 3-րդ նկարին։ Սպիտակները խաղացին  Ձxh7՝ մտածելով, որ լավ հարձակման են անցել, մինչդեռ հաշվի չէին առել սևերի լավ հաշվարկված զոհաբերությունը ՜ 1…Փxh2+ հետո 2.․․Աxh2 Թh4+  3.․․Աg1 Ձg4։ Եվ սևերը հաղթում են։

4․ Խուսափեք անսպասելի շախերից

Շախը շատ հարկադրող քայլի մեկն է։ Եթե ձեր արքային շախ են տվել, դուք ստիպված եք հետաձգել ձեր պլանները և փրկել արքային։ Հաճախ անսպասելի շախերը հանգեցնում են պատառաքաղի կամ կրկնակի շախի, որը էլ՛ ավելի վտանգավոր է դարձնում ձեր դրությունը։ Այսպիսով՝ փորձանքներից հեռու մնալու համար կարևոր է արքային մշտապես ապահով պահել։

Եկեք 4-րդ խաղատախտակին նայենք։ Սևերը,  չհետևելով մեր խորհրդին, շախային պատառաքախի արդյունքում զոհեր տվեցին։ 

 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր