chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոնը շարունակում է միանձնյա գլխավորել 4-րդ "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակը

2017-Nov-23
Լևոնը շարունակում է միանձնյա գլխավորել  4-րդ "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակը

Իսպանիայում շարունակվում է ՖԻԴԵ-ի "Գրան Պրի"-ի վերջին՝ 4-րդ փուլը։ Երեկ կայացած 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ։ Հաղթանակներ տարան Ինարկիևը՝ Գելֆանդի, Տոմաշևսկին՝ Ռաջաբովի և Ռապորտը՝ Ռիզանցևի նկատմամբ։ Մյուս զույգերը ևս կիսեցին միավորը։

Այսպիսով՝ 6 տուրի արդյունքում 4-րդ "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը։ 8 մասնակից ունի 3․5 միավոր։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ռիչարդ Ռապորտն է։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 17։00-ից սկսած՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր