chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի "Գրան պրի" մրցաշարի Շարժայի փուլին

2017-Feb-17
Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի  "Գրան պրի" մրցաշարի Շարժայի փուլին

Վաղը՝ փետրվարի 18-ին, ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի "Գրան պրի" մրցաշարի առաջին փուլը։ Մասնակիցների թիվը 18-ն է։ Նրանք են՝

  1. Մաքսիմ Վաշիե-Լագրավ 2796
  2.  Լևոն Արոնյան 2785
  3. Հիկարու Նակամուրա 2785
  4.  Շահրիյար Մամեդյարով 2766
  5.  Դին Լիժեն 2760
  6.  Պավել Էլյանով 2759
  7.  Մայքլ Ադամս2751
  8. Յան Նեպոմնյաշչի 2749
  9.  Ալեքսանդր Գրիշչուկ 2742
  10.  Լի Չաո 2720
  11.  Եվգենի Տոմաշևսկի 2711
  12.  Դմիտրի Յակովենկո 2709
  13.  Ֆրանսիսկո Վալեխո Պոնս 2709
  14.  Ռիչարդ Ռապորտ 2692
  15.  Ալեքսանդր Ռևազանցև 2671
  16.  Սալեմ Սալեհ 2656
  17.  Հոու Յիֆան 2651
  18.  Յոն Լյուդվիգ Համմեր 2628

"Գրան պրի" մրցաշարի Շարժայի փուլը կանցկացվի շվեյցարական մրցակարգով։ Կխաղացվի 9 տուր։ Ընդհանուր առմամբ այս մրցաշարքը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից մյուս երեքը կանցկացվեն Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: Ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր