chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Գրան Պրի"-ի 7-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը Գիրիի հետ

2017-Jul-14
"Գրան Պրի"-ի 7-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը Գիրիի հետ

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտին է մոտենում "Գրան Պրի" մրցաշարքի 3-րդ փուլը։ Երեկ կայացան 7-րդ տուրի հանդիպումները։ Լևոն Արոնյանը սևերով մրցում էր Անիշ Գիրիի հետ։ Նրանց պայքարը 18-րդ քայլին ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Ռաջաբովը հաղթանակ տարավ Սվիդլերի նկատմամբ, ինչի շնորհիվ սկսեց կրկին միանձնյա գլխավորել աղյուսակը՝ 5 միավորով։ 2-3-րդ տեղերը կիսում են Հարիկրիշնան և Գրիշչուկը՝ 4․5 մաիվորով։ Արոնյանը 3․5 միավորով 7-րդն է։

"Գրան Պրի" մրցաշարում այսօր տեղի կունենա նախավերջին տուրը։ Արոնյանի մրցակիցը Նեպոմնյաշչին է։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 16։00-ից սկսած՝ հղումով՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր