chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գրան Պրի, Ժնև․ մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ

2017-Jul-15
Գրան Պրի, Ժնև․ մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ

Երեկ կայացավ "Գրան Պրի" մրցաշարքի 3-րդ փուլի նախավերջին տուրը։ Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Անիշ Գիրիին։ Պարտություն կրեց նաև Ադամսը՝ Ռապորտից և Հարիկրիշնան՝ Լիից։ Մյուսները կիսեցին միավորը։

Վերջին տուրից առաջ "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը մնացել է անփոփոխ։ Ռաջաբովը 5․5 միավորով միանձնյա առաջատարն է, Գրիշչուկն ու Նեպոմնյաշչին 5 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը։ Լևոն Արոնյանը 3․5 միավորով 14-րդ տեղում է։

Այսօր կայանալիք 9-րդ տուրում Լևոնը կմրցի Սալեմ Սալեհի հետ: Խաղերին կարող եք միանալ 16։00-ից սկսած՝ հղումով՝

Ուղիղ միացում