chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլը՝ Your Next Move

2018-Jun-11
Մեկնարկում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլը՝ Your Next Move

Հունիսի 12-ին Բելգիայի Լյովեն քաղաքում մեկնարկում է Grand Chess Tour գերհզոր մրցաշարի "Your next move" փուլը, որտեղ մասնակիցներն ուժերը կչափեն արագ և կայծակնային շախմատում։ 

Մասնակիցներն են՝ Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Վիշի Անանդ, Լևոն Արոնյան, Ալեքսանդր Գրիշչուկ, Շահրիար Մամեդյարով, Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի։

Արագ շախմատը խկաղացվի 25 րոպե + 10 վրկ յուրաքանչյուր քայլի համար, իսկ կայծակնայինը՝  5 րոպե + 3 վրկ քայլի համար ժամանակակարգով։

Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար կտրվի 2, ոչ ոքիի՝ 1, իսկ կայծակնայինում համապատասխանաբար 1 և 0․5 միավոր։

Գրանդ Չեսս Տուրի Լյովենի փուլի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։

Ուղիղ միացում