chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Grand Chess Tour-ի Փարիզի փուլի 1-ին երեք պարտիայից հետո Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

2018-Jun-21
Grand Chess Tour-ի Փարիզի փուլի 1-ին երեք պարտիայից հետո Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

Երեկ մեկնարկեց Grand Chess Tour-ի Փարիզի փուլը։ Ինչպես Լյովենի փուլում, այս անգամ ևս 1-ին օրը խաղացվեց 3 արագ պարտիա։ Լևոն Արոնյանը հաղթեց Գրիշչուկին, ոչ ոքի խաղաց Նակամուրայի և Անանդի հետ։ Այս պահի դրությամբ Անանդը, Արոնյանն ու Սոն 4 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքու՝ 1 միավոր) կիսում են համապատասխանաբար 1-3-րդ տեղերը։ 

Այսօր խաղացվելու է ևս 3 պարտիա։ Արոնյանի առաջին մրցակիցը Մամեդյարովն է։ Խաղերին կարող եք միանալ Երևանի ժամանակով 16։00-ին՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր