chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Grenke Chess Classic-ը նախավերջին տուրից առաջ

2018-Apr-08
Grenke Chess Classic-ը նախավերջին տուրից առաջ

Grenke Chess Classic գերհզոր մրցաշարը մոտենում է ավարտին։ Երեկ տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները, որոնցից 2-ն ավարտվել են հաղթանակով՝ Կարլսենն առավելության է հասել Նայդիչի, իսկ Կարուանան՝ Վաշիե-Լագրավի նկատմամբ։

Հաղթանակի շնորհիվ Կարուանան կես միավորով առաջ անցավ և այժմ մրցաշարային աղյուսակը միայնակ է գլխավորում։ Նրան 4․5 միավորով հետապնդում են Կարլսենն ու Վիտյուգովը։ Լևոն Արոնյանը միավորը կիսեց վերջինիս հետ և այժմ Վաշիե-Լագրավի հետ 4 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը։

Այսօր Grenke Chess Classic-ում տեղի կունենա նախավերջին՝ 8-րդ տուրը, որի զույգերն են՝

  1. Կարուանա-Արոնյան
  2. Կարլսեն-Վիտյուգով
  3. Բլուբաում-Վաշիե-Լագրավ
  4. Նայդիչ-Անանդ
  5. Մեյեր-Հու Յիֆան

Խաղերին հետևեք 16։00-ից սկսած՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր