chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Այսօր կորոշվի Grenke Chess Classic-ի հաղթողը․ պայքարը բավականին լարված է

2018-Apr-09
Այսօր կորոշվի Grenke  Chess Classic-ի հաղթողը․ պայքարը բավականին լարված է

Grenke Chess Classic գերհզոր մրցաշարը մոտենում է ավարտին։ 9-ը տուրից 8-ն արդեն ավարտվել են։ Նախավերջին տուրում բոլոր զույգերը կիսեցին միավորը։ Լևոն Արոնյանը խաղում էր Կարուանայի դեմ։

Վերջին տուրից առաջ Կարուանան 5․5 միավորով միանձնյա առաջատարն է։ Կարլսենն ու Վիտյուգովն ունեն 5-ական, իսկ Վաշիե-Լագրավն ու Արոնյանը՝ 4․5-ական միավոր։

Այսօրվա զույգերն այսպիսին են՝

  1. Անանդ-Կարլսեն
  2. Հոու Յիֆան-Նայդիչ
  3. Վաշիե-Լագրավ-Մեյեր
  4. Արոնյան-Բլուբաում
  5. Վիտյուգով-Կարուանա

Grenke Chess Classic-ի վերջին տուրին միացեք 17։00-ից՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր