chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արոնյանը կիսեց միավորը Կարլսենի հետ․ Grenke Chess Classic-ը 6-րդ տուրից հետո

2018-Apr-07
Արոնյանը կիսեց միավորը Կարլսենի հետ․ Grenke Chess Classic-ը 6-րդ տուրից հետո

Երեկ Grenke Chess Classic-ում տեղի ունեցավ 6-րդ տուրը։ Գրանցվեց 2 հաղթանակ՝ Բլուբաումինը՝ Անանդի, Նայդիչինը՝ Մեյերի նկատմամբ։ Մյուս զույգերում՝ Կարլսեն-Արոնյան, Կարուանա-Հու և Վիտյուգով-Վաշիե-Լագրավ, միավորը կիսվեց։

Առաջատարներն անփափոխ են։ Վաշիե-Լագրավը, Կարուանան ու Վիտյուգովն ունեն 4-ական միավոր, Արոնյանն ու Կարլսենը նրանց զիջում են կես միավորով։

Այսօր Գրենկե չեսս կլասիկում տեղի կունենա 7-րդ տուրը, որի զույգերն այսպիսին են՝

  1. Վաշիե-Լագրավ-Կարուանա
  2. Արոնյան-Վիտյուգով
  3. Նայդիչ-Կարլսեն
  4. Հու-Բլուբաում
  5. Անանդ-Մեյեր 

Խաղերին միացեք 17։-00-ից՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր