chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վալենտինա Գունինան՝ Եվրոպայի կանանաց եռակի չեմպիոն

2018-Apr-20
Վալենտինա Գունինան՝  Եվրոպայի կանանաց եռակի չեմպիոն

Ավարտվեց Սլովակիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Վալենտինա Գունինան, ով չէր չիջում իր առաջատարի դիրքերը, դարձավ չեմպիոն և այն էլ՝ եռակի։ Նա այս տիտղոսին էր արժանացել նաև 2012-ին և 2014-ին։ Գունինան վաստակել էր 9 միավոր 11 հնարավորից։ 

2-րդ տեղը 8 միավորով զբաղեցրեց Նանա Ձագնիձեն, իսկ լավագույն եռյակը նույնքան միավորով եզրափակեց Աննա Ուշենինան։

Հայաստանի մեր 6 ներկայացուցչից 4-ը՝ Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Աննա Սարգսյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մրցաշարն ավարտեցին 6․5 միավորով՝ կիսելով 26-44-րդ տեղերը։ Մարիա Գևորգյանն իր ակտիվում գրանցեց 5․5, Սիրանուշ Ղուկասյանը՝ 5 միավոր։

Եվրոպայի կանանց առաջնության վերջնական արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր