chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հարցազրույց Հրանտ Մելքումյանի հետ

2017-Sep-25
Հարցազրույց Հրանտ Մելքումյանի հետ

-Հրանտ, ի՞նչ է շախմատը Ձեզ համար։

- Ինձ համար շախմատը և սպորտ է, և արվեստ: Սպորտ է , որովհետև միշտ կա մրցակցություն, և արվեստ, որովհետև յուրահատուկ գեղեցկություն ունի իր մեջ:

-Իսկ մասնագիտությու՞ն թե հոբբի։

-Այն  ինձ համար առաջին հերթին մասնագիտություն է, քանի որ դրանով եմ վաստակում իմ հանապազորիա հացը, բայց նաև հոբբի է, որովհետև իմ ամենասիրած զբաղմունքն է:

-Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները։

- Ուսուցիչներ շատ եմ ունեցել` պապս , Երվանդ Արուբջանյանը, Մուշեղ Մինասյանը, Վրեժ Օրդյանը:

-Իսկ ունե՞ք կուռք։

Կուռք որպես այդպիսին չունեմ, բայց շատ եմ սիրում Տիգրան Պետրոսիայանին, Ֆիշերին և այլ մեծերի:

-Որո՞նք են եղել ամենատպավորիչ մրցաշարերը, գուցե խաղերը։

-Տպավորիչ մրցաշարեր  շատ եմ ունեցել: Ունեցել եմ նաև շատ տպավորիչ պարտիաներ, բայց կուզեի առանձնացնել այս տարվա աշխարհի թիմային մրցաշարը, որը լավ անցկացրեցի և իմ խաղատախտակի վրա նվաճեցի ոսկե մեդալ: Նաև շատ տպավորիչ էին այդ մրցաշարում Նայջել Շորթի և Դանիել Ֆրիդմանի դեմ տարած հաղթանակներս:

-Ո՞րն է Ձեր երազանքը։

- Երազանքներս բազմաթիվ են, բայց շախմատային երազանքս է դառնալ օլիմպիական չեմպիոն:

-Իսկ կա՞ կետ, որին ձգտում եք հասնել։

- Ձգտումներս երազանքներիս նման շատ են: Առաջիկայում կցանկանայի անցկացնել 2700 վարկանիշային սահմանը:

-Վստահ եմ՝ շատերի համար ցանկալի փեսացու եք։  Ունե՞ք ընտրյալ։

-Ունեմ ընկերուհի, ում հետ հանդիպում եմ։

-Ինչո՞վ է զբաղվում Հրանտ Մելքումյանը ազատ ժամանակ։

- Քանի որ շախմատը նստակյաց սպորտաձև է , շախմատիստը պարտավոր է հետևել իր ֆիզիկական վիճակին: Ելնելով դրանից՝ զբաղվում եմ տարբեր սպորտաձևերով ` ֆուտբոլ, բասկետբոլ, դահուկներ և այլն: Առանձնակի սիրում եմ մեծ թենիս և պարբերաբար զբաղվում եմ դրանով: Այլ նախասիրություններից են երաժշտությունը, ընթերցանությունը, կինոն: Աշխատում եմ ամեն ինչի համար ժամանակ գտնել:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր