chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ե՞րբ տեղի կունենա հավակնորդների մրցաշարն ու ովքե՞ր կլինեն մասնակիցները

2017-Sep-14
Ե՞րբ տեղի կունենա հավակնորդների մրցաշարն ու ովքե՞ր կլինեն մասնակիցները

Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ կանցկացվի հավակնորդների մրցաշարը։ Մրցաշարի կազմակերպիչ World Chess-ի տեղեկացմամբ՝ աշխարհի ուժեղագույն շախմատիստները կհանդիպեն Բեռլինում 2018 թվականի մարտի 10-28-ը։

Մասնակիցները կլինեն 8-ը։ Հաղթողը իրավունք կստանա խաղալու և պայքարելու Մագնուս Կարլսենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից: Ինչպես նաև ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, Աշխարհի Գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, ովքեր կորոշվեն սեպտեմբերի 27-ին, 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության wild card:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր