chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկում է Հայաստանի կանանց 74-րդ առաջնության առաջին փուլը

2018-Jul-24
Մեկնարկում է Հայաստանի կանանց 74-րդ  առաջնության առաջին փուլը

Երեկ շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին փուլի բացման արարողությունը, որին մասնակցում են 2001-ից բարձր ազգային վարկանիշ ունեցող շախմատիստուհիները, ինչպես նաև նախորդից մասնակցության իրավունք ձեռք բերած անձիք։

Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 փուլով և տևելու է մինչև օգոստոսի 2-ը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 34-ն է։ Նրանց կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցաշարի լավագույն եռյակում հայտնված մասնակիցները բարձրագույն լիգայի մասնակցության իրավունք կստանան։

Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին փուլի խաղերը մեկնարկում են 15։00-ին։

Այսօրվա մրցող զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր