chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

13-ամյա Աստղիկ Հակոբյանը՝ Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող

2018-Aug-07
13-ամյա Աստղիկ Հակոբյանը՝ Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 24-ին մեկնարկել էր Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին փուլը, որին մասնակցում էր 34 շախմատիստուհի։ 

Մասնակիցների թվում էին 2 կանանց միջազգային վարպետ և 1 վարպետության թեկնածու: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք էին նվաճելու մասնակցելու Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Մրցաշարին մասնակցած կոչումով շախմատիստուհիներից ոչ մեկին չհաջողվեց նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր: Մրցաշարի հաղթող դարձավ Էջմիածինը ներկայացնող 13-ամյա Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, մեկ միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից և 103 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6.5 միավոր վաստակած 17-ամյա Արփինե Գրիգորյանը, իսկ 16-ամյա Աննա Խաչատրյանը եզրափակեց լավագույն եռյակը: Ավելացնենք նաև, որ այս երեք շախմատիստուհիները կմասնակցեն նաև օգոստոսի 19-ին Ռիգայում մեկնարկող Եվրոպայի պատանիների և աղջիկների անհատական առաջնությանը:
Եզրափակիչ աղյուսակ

Աղբյուրը՝ chessfed

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր