chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները

2017-Jan-10
Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց  և կանանց շախմատի  առաջնությունները

Սույն թվականի հունվարի 21-ին պարզ կդառնա Հայաստանի նոր չեմպիոնի և չեմպիոնուհու անունը։

Հայաստանի շախմատի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնության բացումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 11-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Բուն մրցաշարը կմեկնարկի հունվարի 12-ին՝ 15։00-ին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կմրցեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն ԱՆդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Լ․ Պետրրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Իսկ կանանց առաջնության մասնակիցները կլինեն Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Նարե Առաքելյանը։

Ըստ կանոնակարգի՝ հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում։

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր