chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց 2018 թվականի չեմպիոնն է

2018-Jan-22
Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց 2018 թվականի չեմպիոնն է

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 78-րդ առաջնությունը ևս։ Խաղացվեց 11 լարված տուր։ Չեմպիոնին որոշեց Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան զույգի վերջին պայքարը։ Վերջինս մրցաշարի ողջ ընթացքում առաջատարի դիրքում էր։ Ամեն բան փոխվեց նախավերջին տուրի պարտությունից հետո։ Նա ուներ 6 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 6․5։ Միայն հաղթանակի դեպքում Ռոբերտը կարող էր նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Սակայն պարտիան ավարտվեց ոչ ոքի, և Հայկ Մարտիրոսյանը 7 միավորով դարձավ 2018 թվականի շախմատի չեմպիոնը և շահեց նաև հավաքականի ուղեգիր։

Ռոբերտ Հովհաննիսյանը 6․5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, Իսկ Արման Փաշիկյանը եզրափակեց լավագույն եռյակը։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր