chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հայկ Մարտիրոսյանը Կարեն Ասրյանի 11-րդ հուշարցաշարի հաղթող

2018-Jun-29
Հայկ Մարտիրոսյանը Կարեն Ասրյանի 11-րդ հուշարցաշարի հաղթող

Քիչ առաջ ավարտվեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը։

Բավականին լարված պայքար էր գնում մրցանակային տեղերի համար։ Ի վերջո, երկար պայքարից հետո Հայկ Մարտիրոսյանն առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և 7 միավորով դարձավ միանձնյա հաղթող։ Հիշեցնենք, որ նա հաղթել էր նաև 10-րդ հուշամրցաշարում։ Իրանի 2 ներկայացուցիչ Սետուրամանը և Սասիկիրանը 6․5 միավորով զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։ Նրանք վերջին տուրում պայքարում էին միմյանց դեմ, ինչի արդյունքում կիսեցին միավորը։

6․5 միավոր վաստակեցին նաև Զավեն Անդրիասյանն ու Հովհաննես Գաբուզյանը, ովքեր լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեցին 4-5-րդ տեղերը։

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարի վերջնական մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր