chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող

2017-Jun-29
Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող

Այսօր տեղի ունեցան Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրի խաղերը։ Առաջատարներ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Հրանտ Մելքումյանի և Սամվել Տեր-Սահակյանի հետ։ Անդրեյ Ժիգալկոն առավելության հասավ Ալեքսանդր Զուբովի նկատմամբ, ինչի արդյունքում Մարտիրոսյանը, Քոթանջյանն ու Ժիգալկոն վաստակեցին 7-ական միավոր՝ կիսելով 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով, սակայն, հաղթող դարձավ Հայկը, Տիգրանը գրավեց 2-րդ, իսկ Ժիգալկոն՝ 3-րդ տեղը։

Հրանտ Մելքումյանը 6․5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Սամվել Տեր-Սահակյանը նույնքանով՝ 6-րդը, Արման Միքայելյանը՝ 9-րդը։

Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարի ամբողջական արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր