chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հետաքրքիր մտքեր շախմատի մասին

2019-May-24
Հետաքրքիր մտքեր շախմատի մասին

Էմանուել Լասկեր. Երբ շախմատ խաղում են գրոսմայստերները, բախտի գործոնը բացառված է: 

Գարի Կասպարով. Շատերը շախմատին տիրապետելը կապում են ավելի բարձր ինտելեկտի առկայության հետ: Կարծում եմ` դա սխալ մոտեցում է: 

Էմանուել Լասկեր. Շախմատի կանոնները թույլ չեն տալիս ազատ շարժվել: Հաճախ ստիպված ես այնպիսի քայլեր կատարել, որոնք չես ուզում: 

Լյուդեվիկ Պրինս. Շախմատիստներն ընդամենը մեկ ընդհանրություն ունեն` շախմատը: 

Մարսել Դուչամպ. Շախմատը սպորտ է, կատաղի պայքար: 

Սավիելլի Տարտակովեր. Շախմատը սիրո, երաժշտության պես մարդկանց կարող է երջանկություն պարգևել: 

Սիգբերտ Տարրաշ. Միշտ ափսոսանքով եմ լցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կարողանում շախմատ խաղալ: 

Սիմեն Ագդեշտեյն. Իսկական շախմատիստները շախմատի մասին օրվա ընթացքում 24 ժամ են մտածում:Սա մի կիրք է, որն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում: 

Վլադիմիր Պուտին. Շախմատը մարդուն ավելի խելացի և ճկուն է դարձնում: 

Ալեքսանդր Մորոզևիչ. Շախմատի մասին պատկերացումները հակասական են: Ոմանք դա համարում են սպորտ, ոմանք` արվեստ: Կարծում եմ` այդքան էլ կարևոր չէ որոշել, թե որ կատեգորիային է դասվում շախմատը: Ժամանակակից շախմատում ամենակարևորը վերջնաարդյունքն է:


Անատոլի Կարպով. Շախմատը և' արվեստ է, և' գիտություն, և' սպորտ:


Բենջամին Ֆրենկլին. Շախմատն իրենով այնքան հետաքրքիր է, որ արհեստականորեն ինտրիգ մտցնելու կարիք չկա: Սա այն եզակի սպորտաձևերից է, որը փողի համար չեն խաղում:


Չինական ասացվածք. Կյանքը նման է շախմատին. ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ լինել:


Թոմաս Հաքսլի. Խաղատախտակը նման է երկրագնդին, խաղաքարերը` բնության երևույթներին, խաղի կանոնները` մեր կյանքին, իսկ շախմատիստները` մեզ` մարդկանց:


Սալո Ֆլոր. Շախմատը, ինչպես և սերը, կարող է ազդեցիկ լինել ցանկացած տարիքում:

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր