chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հրանտ Մելքումյանը գլխավորում է London Chess Classic FIDE Open-ը

2017-Dec-04
Հրանտ Մելքումյանը գլխավորում է  London Chess Classic FIDE Open-ը

Ինչպես տեղեկացրել էինք, Գաբրիել Սարգսյանն ու Հրատ Մելքումյանը մասնակցում են  London Chess Classic-ի շրջանակներում անցկացվող FIDE Open-ին։ Կայացած 3 տուրի արդյունքում Հրանտ Մելքումյանը 3 միավոր կիսում է 1-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա առաջին տեղում է։ Գաբրիել Սարգսյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով։ Նա 2-րդ տուրում խաղն ավարտել է ոչ ոքի։

Այսօր կայանալիք 4-րդ տուրում մերոնք խաղալու են սևերով․ Հրանտ Մելքումյանը Ջոնի Հեկտորի, Գաբրիել Սարգսյանը՝ Պաոլո Պինտո Լադրոնի հետ։

 London Chess Classic FIDE Open-ի 4-րդ տուրի մրցող զույգերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ խաղերին ուղիղ միացմամբ հետևել հղումով՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր