chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Իտալիայի Տարվիզիո քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

2017-Nov-13
Իտալիայի Տարվիզիո քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Իտալիայի Տարվիզիո քաղաքում այսօր մեկնարկել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։ Այն տևելու է մինչև ամսի 26-ը։ Խաղացվելու է 11 տուր։ Պատանիների մրցաշարին Հայաստանից ներկայացել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։ Նրանք մրցելու են 61 երկրի 144 մասնակցի հետ։

Աշխարհի առաջնության մինչև 20 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: Մասնակիցների ընդհանուր թիվը 89 է 44 երկրից։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր