chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ի՞նչ է կատարվում շախմատի կանանց աշխարհի առաջնությունում

2017-Feb-17
Ի՞նչ է կատարվում շախմատի կանանց աշխարհի առաջնությունում

Իրանում շարունակվում է կանանց թեժ պայքարն աշխարհի առաջնության շրջանակներում։ Երեկ՝ փետրվարի 16-ին, խաղացվեց 2-րդ տուրի թայ-բրեյքը։ 16 մրցախաղից 9-ում խաղացվեցին լրացուցիչ պարտիաներ՝ 3-րդ տուրի ուղեգիր ստանալու համար։ Թայ-բրեյքում ուժեղ գտնվեցին Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին, Անտուանետա Ստեֆանովան, Պադմինի Ռութը,  Տան Չժունչին, Նինո Խուրցիձեն, Նատալյա Պոգոնինան, Սոֆիկո Գուրամիշվիլին և Պիա Կրամլինգը: Լարված պայքար էր Աննա Ուշենինա – Տան Չժունչի և Նինո Խուրցիձեն-Նինո Բացիաշվլի զույգերի մոտ, որոնց հաղթողին որոշելու համար խաղարկվեցին Արմագեդոն պարտիաներ, այն է՝  սպիտակներին տրվում է 5 րոպե, սևերին `4 րոպե ժամանակ, իսկ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար ավելացվում է 3 վայրկյան, սակայն այս պարտիայում սպիտակներով խաղացողը պետք է պարտադիր հաղթի։ Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող է դառնում սևերով խաղացողը:

Շախմատի կանանց աշխարհի առաջնության 3-րդ տուրի ուղեգիր ունի 16 մասնակից։ Նրանց միջև զույգերը կազմվել են հետևյալ կերպ՝

  1. Ցզյու Վենցզյուն – Օ. Գիրյա
  2. Տան Չժունչի – Ռ. Պադմինի
  3. Հ. Դրոնավալի – Ս. Գուրամիշվիլի
  4. Ն. Դզագնիձե –Շեն Յան
  5. Ն. Պոգոնինա – Նի Շիցյուն
  6. Լե Թաո Նգուեն Ֆամ – Ա. Մուզիչուկ
  7. Ա. Ստեֆանովա – Ն. Խուրցիձե
  8. Ա. Կոստենյուկ –Պ. Կրամլինգ

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Շախմատի կանանց աշխարհի առաջնություն