chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վաղը մեկնարկում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը

2017-Jun-19
Վաղը մեկնարկում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը

Վաղը՝ հունիսի 20-ին, Ջերմուկում կմեկնարկի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված միջազգային բաց մրցաշարը։ Խաղացվելու է 9 տուր շվեյցարական մրցակարգով։ Կիրառվելու է 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով մինչև պարտիայի ավարտը՝ սկսած առաջին քայլից ժամանակակարգը։

Կարեն Ասրյանի հուշամրցաշարին մասնակցում է 90 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Իսրայելից, Վրաստանից և այլ երկրներից։ Ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցաշարը կտևի մինչև հունիսի 30-ը։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր