chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հարցազրույց Կարեն Գրիգորյանի հետ

2017-Sep-25
Հարցազրույց Կարեն Գրիգորյանի հետ

-Կարեն, ունե՞ս խաղից առաջ կենտրոնանալու քո տարբերակը։ Գուցե արդեն ձևավորված սովորու՞յթ կա։

-Դա կախված է տրամադրությունից և իրավիճակից։

-Իսկ խաղից հետո՞։ Ասենք հաղթել ես և լավ տրամադրություն ունես։

-Դա էլ կախված գումարի չափից և միջավայրից (ժպտում է):

-Ունե՞ս շախմատային կուռք։

-Չինացի շախմատիստ Մու Կե։

-Ինչո՞վ է գրավել քեզ։

-Ամենինչով, խաղով նույնպես։

-Խաղացել ե՞ս նրա հետ։

-Չէ, ուղղակի հետևել եմ նրա  խաղին։

-Ուզում ես հանդիպել, հարցերը լուծե՞լ։

-Չէ՜, ուղղակի հիանում եմ։

-Երազանքներ ունե՞ս։

-Շատ են, այդքանը հնարավոր չէ գրել։

-Ասա առաջինը, որ եկավ մտքիդ։

-Ծովում շնաձկան վրա նստած ընթանալ։

-Ինձ թվում է դա կլինի քո վերջին երազանքը։

-Բայց հետաքրքիր և տարբերվող ավարտ կլինի։ (ժպտում է)

-Քեզ համարում ես հաջողակ մարդ։

-Չէ՜, միջին։

-Կարծում եմ՝ ինքնաքննադատ ես շատ, այո՞։

-Այո,երբեք չեմ մտածում, որ ամեն ինչ հիանալ է և հերիք է։

- Շախմատը, ինչպես սերն ու երաժշտությունը, կարողանում է մարդուն երջանիկ դարձնել։ Տարրաշի խոսքերն են, համամիտ ե՞ս։

-Խելոք բան է ասել։ (կրկին ժպտում է)

-Ինչ-որ սպորտով զբաղվում ե՞ս։

-Ֆուտբոլով։

-Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ։

- instagram, facebook, playstation pes 2016 Gta 5

-Դպրոցում լավ ե՞ս սովորել։

-Չէ՜, վատ։

-Այսինքն դասերից շատ ես փախել։

-Կամ փախել եմ, կամ էլ տանը ասել, որ գնում եմ դպրոց, բայց իրականում դպրոց չէի հասնում։

-Շատ անկեղծ ես, մեր ընթերցողները քեզ կսիրեն։ Հիմա ազատ ե՞ս, թե ինչ-որ մրցումների ես պատրաստվում։

-Մեկնելու ենք Պարսկաստան բաց մրցաշարերի։

-Հաջողություն եմ մաղթում։

-Շնորհակալ եմ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր