chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարեն Գրիգորյանը հաղթեց "Լաոս Օփեն" միջազգային մրցաշարում

2018-Jan-09
Կարեն Գրիգորյանը հաղթեց "Լաոս Օփեն" միջազգային մրցաշարում

Մինչ մենք հանգստանում էինք, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում էր Լաոսում ընթացող "Լաոս Օփեն" միջազգային մրցաշարին։ Այն տևել է հունվարի 1-7-ը։ Մասնակցել է 15 երկրի 68 շախմատիստ, որոնց թվում 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ:

Կարենը տարել է 6 հաղթանակ և ունեցել 3 ոչ ոքի։ Արդյունքում 7․5 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար 7 և 6․5 միավորով զբաղեցրել են Վիետնամի ներկայացուցիչները։

"Լաոս Օփեն"-ի վերջնական մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր