chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Grand Chess Tour-ի առաջին 3 տուրի արդյունքում Արոնյանը կիսում է 2-3-րդ տեղերը

2018-Jun-13
Grand Chess Tour-ի առաջին 3 տուրի արդյունքում Արոնյանը կիսում է 2-3-րդ տեղերը

Երեկ Բելգիայում մեկնարկեց Grand Chess Tour-ի Լյովենի փուլը, որի շրջանակներում, ինչպես նշել էինք, տեղի են ունենալու արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր։

Արագ շախմատի մրցաշարում տեղի ունեցավ 3 տուր։ Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ և կիսեց միավորը Սերգեյ Կարյակինի և  ԱԼեքսանդր Գրիշչուկի հետ։ Քանի որ ըստ կանոնակարգի, հաղթանակի դեպքում տրվում է 2, իսկ ոչ ոքու դեպքում՝ 1 միավոր, ապա Լևոնն այս պահին 4 միավորով Կարյակինի հետ կիսում է 2-3-րդ տեղերը։ Ուեսլի Սոն 5 միավորով գլխավորում է աղյուսակը։

Grand Chess Tour-ում այսօր խաղացվելու է ևս 3 տուր։ Արոնյանի առաջին մրցակիցը Մամեդյարովն է։

Խաղերին կարող եք միանալ Երևանի ժամանակով 16։00-ին ուղիղ միացմամբ։ 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր