chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է

2018-Feb-01
Լևոն Արոնյանը  Ջիբրալթար մասթերսի հաղթողն է

Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու ևս 3 մասնակից ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայ-բրեյք, որին մասնակցեցին լրացուցիչ ցուցանիշներով 1-4-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։

Խաղում էին Լևոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը և Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լևոնը 2-0 հաշվով հաղթեց Ռապորտին։

Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի և Վաշիե-Լագրավի միջև խաղացվեց 4 պարտիա, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի և մեկ հաղթանակ՝ հօգուտ Լևոնի։

Շնորհավորում ենք մեր պարծանքին ևս մեկ գերհզոր մրցաշար հաղթելու կապակցությամբ։

Մեր մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտեց 5․5 միավորով և 11 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր