chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արոնյանը հաղթեց Նակամուրային և միացավ "Սինքֆիլդի գավաթ"-ի առաջատարներին

2017-Aug-10
Արոնյանը հաղթեց Նակամուրային և միացավ "Սինքֆիլդի գավաթ"-ի առաջատարներին

Մեր շախմատային հսկայի՝ Լևոն Արոնյանի, ցանկացած խաղին հետևում է ողջ հայ ազգը։ Իսկ մարդիկ, ովքեր խաղից ոչինչ չեն հասկանում, սրտատրոփ սպասում են վերջնական արդյունքին։ Եվ այդ հետևողներին ու սպասողներին Լևոնը երեկ նվիրեց ևս մեկ հաղթանակ։ Դա նաև նվեր էր նրա մայրիկին, ում ծննդյան օրն էր երեկ։

Լևոն Արոնյանը "Սինքֆիլդի գավաթ"-ի 7-րդ տուրում սևերով խաղում էր Հիկարու Նակամուրայի հետ։ Լևոնի հիանալի խաղը 54-րդ քայլում բերեց նրա հաղթանակին։ Ամբողջական միավոր վաստակեց նաև Անանդը՝ հաղթանակ տանելով Նեպոմնյաշչիի նկատմամբ։ Արդյունքում ստացվեց, որ "Սինքֆիլդի գավաթ"-ի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

  1. Վաշիե-Լագրավ-4․5
  2. Անանդ-4․5
  3. Արոնյան-4․5
  4. Կարլսեն-4
  5. Կարուանա-3․5
  6. Կարյակին-3․5
  7. Սվիդլեր-3
  8. Նակամուրա-2․5
  9. Նեպոմնյաշչի-2․5
  10. Սո-2․5 

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Լևոնի մրցակիցը Սվիդլերն է։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 22։00-ից՝

Ուղիղ միացում