chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Կրիստինա Ռադզիկովսկայի հուշամրցաշարին

2017-Dec-04
Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Կրիստինա Ռադզիկովսկայի հուշամրցաշարին

Լեհաստանում անցկացվում է Կրիստինա Ռադզիկովսկայի հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը։ Նրա մրցակիցներն են Լելա Ջավախաշվիլին, Իոլանտա Զավադսկան, Յոհաննա Մայդանը, Իրինա Բուլմագան, Կլաուդիա Կուլոնը, Եկատերինա Աթալիկը, Մոնիկա Սոչկոն, Յուլիա Շվայգերը և Կարինա Շեպկովսկան:

Կայացել է 6 տուր, ինչի արդյունքում Լիլիթն իր ակտիվում գրանցել է 3 միավոր։ Նա այժմ 6-րդ տեղում է։ Մրցաշարային աղյուսակը 4․5 միավորով միանձնյա գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Լելա Ջավախաշվիլին։ Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լիլիթի մրցակիցը հենց նա է։