chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

London Chess Classic-ի 4-րդ տուրում Անանդն ու Արոնյանը կիսեցին միավորը

2017-Dec-06
London Chess Classic-ի 4-րդ տուրում Անանդն ու Արոնյանը կիսեցին միավորը

London Chess Classic-ում տեղի ունեցավ նաև 4-րդ տուրը, որը վերջապես որոշեց առաջատարին։ 4 օրվա պայքարից հետո գրանցվեց առաջին հաղթանակը՝ Կարուանան առավելության հասավ Կարյակինի նկատմամբ։ Այժմ նա 2․5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նեպոմնյաշչին, Արոնյանը, Կարլսենը, Անանդը, Ադամսը, Վաշի-Լագրավը, Նակամուրան և Սոն ունեն 2-ական, իսկ Կարյակինը՝ 1․5 միավոր։

Այսօր  London Chess-ում տեղի կունենան 5-րդ տուրի խաղերը։ Զույգերն այսպիսին են՝

  • Կարուանա-Անանդ
  • Արոնյան-Վաշիե-Լագրավ
  • Կարլսեն-Սո
  • Ադամս-Նակամուրա
  • Նեպոմնյաշչի-Կարյակին

Խաղերին կարող եք միանալ Երևանի ժամանակով 20։00-ին հղումով՝

Ուղիղ միացում