chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակով են մեկնարկել London Chess Classic FIDE OPEN մրցաշարում

2017-Dec-03
Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակով են մեկնարկել London Chess Classic FIDE OPEN մրցաշարում

London Chess Classic-ի շրջանակներում, որին մասնակցում է Լևոն Արոնյանը, երեկ մեկնարկել է նաև London Chess Classic FIDE OPEN-ը, որին մասնակցում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։ Մրցաշարի մասնակիցների ընդհանուր թիվը 286-ն է 48 երկրից։ 

Երեկ կայացած 1-ին տուրում Գաբրիելն ու Հրանտը հաղթանակներ են տարել և լրացուցիչ միավորներով գտնվում են համապատասխանաբար 2-րդ և 9-րդ տեղերում։

Այսօր  London Chess Classic FIDE OPEN-ում տեղի կունենա 2-րդ տուրը։ Մերոնք խաղալու են սևերով։ Մրցող զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ խաղերին ուղիղ միացմամբ հետևել հղումով՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր