chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մագնուս Կարլսենը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնն է

2017-Dec-31
Մագնուս Կարլսենը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնն է

Երեկ ավարտվեց նաև Ռիադում անցկացվող կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունը։ Պայքարը տևեց 2 օր, խաղացվեց 21 տուր։ Տղամարդկանց պայքարում մրցաշարային առաջին օրվա պայքարից հետո առաջատարը Սերգեյ Կարյակինն էր, սակայն վերջնական արդյունքում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 16 միավորով նվաճեց նաև կայծակնային շախմատի աշխարհի գահը։ 14․5 միավորով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Կարյակինը և Անանդը։ Վերջինս, ի դեպ, արագ շախմատի աշխարհի չեմպիոնն է։  Լևոն Արոնյանը նրանց զիջեց ընդամենը կես միավորով՝ կիսելով 4-5-րդ տեղերը։ Տիգրան Լ․ Պետրոսյանը 13․5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, Հրանտ Մելքումյանը 7 միավորով՝ 15-րդ, Զավեն Անդրիասյանը 11․5-ով՝ 43-րդ, Սերգեյ Մովսեսյանը 10․5-ով՝ 74-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը 9․5-ով՝ 95-րդ տեղը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանը վաստակեց 11․5 միավոր։ Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնության հաղթող դարձավ Նանա Ձագնիձեն, 2-րդ տեղը զբաղեցրեց Վալենտինա Գունինան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունը։ 

Էլինա Դանիելյանը 13 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը 10․5-ով՝ 58-րդ, Լիլիթ Մկրտչյանը 10 միավորով՝ 62-րդ իսկ Մարիա Գևորգյանը 9․5-ով 71-րդ տեղը։ Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր