chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Վրաստանում կմեկնարկի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

2018-Mar-11
Վրաստանում կմեկնարկի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

Մարտի 16-ից Վրաստանի Բաթում քաղաքում կմեկնարկի Եվրոպայի տղամարկանց առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 34 մասնակից, որոնց թվում են Էլինա Դանիելյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը։ Մերոնց ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցաշարը բաց է բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչների համար՝ անկախ կոչումից և վարկանիշից։ Մրցաշարն անցկացվելու է 11 խաղափուլով՝ շվեյցարական մրցակարգով, մարտի 17-28-ը։ Մարտի 23-ը հանգստյան օր է։ Ժամակարգը՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև կտրամադրվի ևս 30 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացումով՝ առաջին քայլից սկսած։ Մարտի 28-ին կայանալիք վերջին տուրին կհաջորդեն արյունքների ամփոփումն ու փակման արարողությունը։

Պաշտոնական կայք

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր