chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մարիամ Մկրտչյանը Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրն է

2017-Nov-08
Մարիամ Մկրտչյանը Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրն է

Այսօր ավարտվեց Մոսկվայում ընթացող Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին նվիրված Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկությունը, որին, ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանից մասնակցում էին Արմեն Բարսեղյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Վերջինս, տեղի ունեցած 11 տուրի արդյունքում, 6․5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Առաջին տեղը գրավեց Ադրբեջանի ներկայացուցիչ Գովհար Բեյդուլաևան։

Տղաների մրցաշարում, որին մասնակցում էր Արմեն Բարսեղյանը, հաղթող դարձավ Իվան Շիտկոն՝ 8 միավորով։ Ազատ Նուրմամեդովը 7․5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Արամ Երիցյանն ու Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Բարսեղյանը 7 միավորով կիսեցին 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը զբաղեցրեց Արամը։

Շնորհավորում ենք մեր երիտասարդներին և մաղթում նորանոր բարձունքներ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր