chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սլովակիայում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

2018-Apr-11
Սլովակիայում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Ապրիլի 8-ին Սլովակիայում մեկնարկել է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 144-ն է։ Նրանք խաղալու են 11 տուր շվեյցարական մրցակարգով։

Հայաստանը մրցաշարում ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը։

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել է արդեն 3 տուր։ Նանա Ձագնիձեն և Դիմանդե Կորնետտեն 3 միավորով գլխավորում են աղուսակը։ Էլինան վաստակել է 2․5, Աննան և Սիրանուշը՝ 1․5, Մարիաներն ու Լիլիթը՝ 1-ական միավոր։

Այսօր տեղի է ունենալու 4-րդ տուրը, որի խաղերին կարող եք հետևել 17։00-ից՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր