chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Այսօր մեկնարկում է Grand Chess Tour-ի Փարիզի փուլը

2018-Jun-20
Այսօր մեկնարկում է Grand Chess Tour-ի Փարիզի փուլը

Օրեր առաջ ավարտվեց Grand Chess Tour-ի Լյովենի փուլը, իսկ այսօր արդեն մեկնարկում է Փարիզի փուլը, որի շրջանակներում ևս ուժեղագույնները կմրցեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում։

Մասնակիցներն են՝ Կարուանա, Մամեդյարով, Կրամնիկ, Վաշիե-Լագրավ, Կարյակին, Սո, Նակամուրա, Գրիշչուկ, Արոնյան, Անանդ։

Հունիսի 20-22-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար 25 րոպե + 10 վրկ յուրաքանչյուր քայլի համար ժամանակակարգով։ Հաղթանակի դեպքում կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքու՝ 1։

Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը 5 րոպե + 3 վրկ ժամանակակարգով։ Հաղթանակի համար կտրվի մեկ, ոչ ոքու՝ 0․5 միավոր։

Grand Chess Tour-ի Փարիզի փուլի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին, իսկ վերջին օրը՝ 14։00-ին։

Ուղիղ միացում

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր